Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ՝ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:









































