Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Ջորջ Սաբրան հայտարարել է, որ նախօրեին թուրք-սիրիական սահմանի վրա հսկիչ անցակետի մոտ տեղի ունեցած պայթյունն ուղղված է եղել իր ավտոշարասյան դեմ,- հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Սաբրան պնդում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգը միտումնավոր կերպով սահմանի վրա ահաբեկչություն է կազմակերպել այն ժամանակ, երբ ինքը ազգային խորհրդի պատվիրակության հետ ուղևորվում էր Թուրքիա:
Նշենք, որ Թուրքիայի Հաթայ մարզում թուրք-սիրիական սահմանի վրա պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, որոնցից երեքը եղել են Թուրքիայի քաղաքացիները, իսկ մյուսները՝ սիրիացիներ:




































