Մարտի 24-ին Անտարկտիդայում օդերևութաբանները արձանագրել են ռեկորդային +17.5 աստիճան ջերմաստիճան ըստ Ցելսիուսի: Առաջին անգամ է Անտարկտիդայում մարտի վերջին նման ջերմաստիճան գրանցվում, հաղորդում է CNN-ը:
Արգենտինացի օդերևութաբանները ջերմաստիճանի ռեկորդային նիշն արձանագրել են, սակայն Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ռեկորդը դեռևս չի հաստատել:
Ջերմաստիճանն արձանագրվել է մարտի 24-ին`Արգենտինայի գիտական Էսպերանսա կայանում, որը գտնվում է Անտարկտիկական թերակղզում`Հարավային Ամերիկայի հարավային ծայրամասի մերձակայքում:











































