Իտալական լրատվամիջոցներն այսօր լուրեր էին տարածել, թե իբր «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին համաձայնել է վաճառել ակումբի բաժնետոմսերի 75 %-ը չինացի ներդրողներին, տեղեկացնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի` այդ տեղեկությունը չի հաստատվել: Աղբյուրը, ով մոտ է եղել Բերլուսկոնիին, հաստատել է, որ ոչ մի բանակցություն չի եղել:
Անձամբ Սիլվիոն և նրան պատկանող Fininvest հոլդինգը դեռ լռում են:







































