Tuesday, 30 06 2026
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Հայ ժողովրդի հետ միասին Orange-ը հիշատակում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը

Ի զորակցություն ողջ հայության և հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի կրած մեծ կորստին՝ Orange-ի նախաձեռնությամբ և աջակցությամբ ապրիլ ամսին իրականացվելու են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Միջոցառումների շարքը մեկնարկել է «Դեպի Կանն» հատուկ վիդոմրցույթով, որն Orange-ի կողմից կազմակերպվում է արդեն 6-րդ անգամ: Այս տարի մրցույթը նվիրված կլինի վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի ունեցած ձեռբերումներին և կկրի «100 տարվա վերածնունդ » խորագիրը՝ մրցույթի մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց ընտանիքների և հայ ժողովրդի վերածննդի պատմությունը: Orange-ը առավելագույն ջանքեր կգործադրի՝ իր ֆեյսբուքյան էջում մասնակիցների ստեղծագործ աշխատանքների տեսանելիությունը լավագույնս ապահովելու համար: Մրցույթի մանրամասները հասանելի են http://orangearmenia.am/about-orange-armenia/events/armenian-genocide-centennial/ կայքում:

Իր հերթին, Orange Հիմնադրամը կաջակցի Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խոշորագույն երաժշտական նախագծին, որը կազմակերպում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը: Համերգը տեղի կունենա ապրիլի 21-ին, Փարիզի հեղինակավոր Շատլե համերգասրահում, Ֆրանսիայի և Հայաստանի նախագահների բարձր հովանու ներքո: Համերգին կմասնակցեն աշխարհի լավագույն նվագախմբերում հանդես եկող 50 հայ երաժիշտներից բաղկացած և հատուկ այս միջոցառման համար ստեղծված «Armenian World Orchestra» նվագախումբը, ինչպես նաև հռչակավոր Գյուլբենկյան երգչախումբը՝ Հասմիկ Պապյանի (սոպրանո), Նորա Գուբիշի (մեցո-սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանի (տենոր), Տիգրան Մարտիրոսյանի (բաս) և այլոց մասնակցությամբ: Երգչախմբի ղեկավարն է աշխարհահռչակ դիրիժոր Ալեն Ալթինօղլուն: Այլ կատարումների շարքում կհնչեն նաև Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները: Orange Հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ՝ «Արմենիա TV» հեռուստաընկերության արբանյակային ալիքներով համերգն ուղիղ եթերով կհեռարձակվի եվրոպական երկրներում և Ռուսաստանում, իսկ ապրիլի 24-ին «Արմենիա TV» հեռուստաալիքով` նաև Հայաստանում: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են համերգը դիտել առցանց ուղիղ եթերով, կարող են այցելել www.orangearmenia.am կայք ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ին: Համերգի լրացուցիչ մանրամասները հասանելի են www.awo2015.com կայքում:

«Orange-ը Հայաստանի քաղաքացի է, որն ունի ֆրանսիական արմատներ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք մեր մասնակցությունն ունենալ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներին, այդ թվում` նաև այն նախաձեռնություններին, որոնք արտահայտում են Ֆրանսիայի ժողովրդի զորակցությունը հայ ժողովրդին: Մենք մեր պարտքն ենք համարում աջակցել այս կարևոր նախաձեռնություններին ՝ թույլ տալով մեր բաժանորդներին արտահայտել իրենց զորակցությունը և անմասն չմնալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող միջոցառումներից, որոնք նվիրված են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին », – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի կողմից և աջակցությամբ իրականացվող բոլոր նախաձեռնությունների մասնրամասներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով http://orangearmenia.am/about-orange-armenia/events/armenian-genocide-centennial կայք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում