Monday, 29 06 2026
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին

Տարածաշրջանում կայունությունը մեր երկրների զարգացման գլխավոր նախադրյալն է. Վրաստանի պաշտպանության նախարար

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը, ոչ թե որևէ մեկի դեմ: «Գրուզիա Օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն հայտարարել է մամլո ասուլիսում, որն անցկացվել է 3 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո:

Ջանելիձեն նշել է, որ ինքը շատ արդյունավետ և բովանդակալից հանդիպում է ունեցել թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ:

Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով համագործակցությունը սկսվել է 2012թ., և 3 երկրների պաշտպանության նախարարները միմյանց հետ հանդիպում են տարեկան 2 անգամ:

«Համագործակցության նոր ձևաչափեր ենք ծրագրում: Ցանկանում եմ հաճույքով նշել, որ ընթացիկ տարվա գրաֆիկը լի է հետաքրքիր միջոցառումներով: Դա վերաբերում է ռազմական կրթության ոլորտին, ավանդաբար եռակողմ ձևաչափով անցկացվող համատեղ զորավարժություններին, ինչպես նաև պաշտպանական ոլորտում համագործակցության առանձին ուղղություններին, ինչը դինամիկ կերպով զարգանում է, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին և բարեկամ պետությունների իշխանություններին»,- հայտարարել է Ջանելիձեն:

«Միանշանակ ֆիքսում եմ, որ մեր համագործակցությունն ուղղված է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդմանը, ոչ թե որևէ մեկի դեմ: Այն ուղղված է մեր երկրների զինված ուժերի հնարավորությունների զարգացմանը: Ուզում եմ նշել, որ մեր երկրների հետևողական և դինամիկ զարգացման գլխավոր նախադրյալները տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն են»,- նշել է Ջանելիձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում