«Յուվենթուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր կարծիքն է հայտնել «Սելթիկ»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղի վերաբերյալ:
«Իհարկե, երկրպագուները կարող են օգնել իրենց թիմին, սակայն չի կարելի հույս դնել միայն նրանց աջակցության վրա, պետք է մտածել նաև սեփական խաղի մասին: Այդ արենայում տիպիկ բրիտանական մթնոլորտ է տիրում, սակայն ես չեմ հիշում դեպք, երբ խաղացողների փոխարեն գոլ հեղինակեն երկպագուները:
Եթե կարողանամ անխոցելի պահել մեր դարպասը, դա նվազագույնը կապահովի ոչ-ոքի արդյունքը, որը մեզ կբավարարի պատասխան հանդիպումից առաջ: «Չոր» հանդիպումը լավ սկիզբ կլինի: Ամեն դեպքում համոզված եմ, որ թիմերը պայքարելու են հաղթանակի համար»,- Բուֆոնին մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:








































