Չինաստանը նախազգուշացում է արել ԱՄՆ-ին առ այն, որ Իրանի հետ ենթադրյալ առևտրային կապերի համար չինական ընկերությունների և չինացի անհատների դեմ օրերս սահմանված պատժամիջոցները վնաս կհասցնեն Վաշինգտոնի հետ Պեկինի հարաբերություններին: Այս մասին հայտնում է Press TV-ն:
Չինական կողմը կոչ է արել ԱՄՆ-ին ուղղել իր սխալ քաղաքականությունը:
Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինը հայտարարել է, որ ԱՄՆ միջոցառումները լրջորեն խախտում են միջազգային հարաբերությունների նորմերն ու վնասում Չինաստանի շահերին:









































