Հնդկաստանի հյուսիս-արևելքում՝ Ասամ նահանգում սկսված անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Բախումներին, որոնք ծագել են ներկա պահին անցկացվող տեղական ընտրությունների ֆոնի վրա, մասնակցել են մի քանի ցեղային համայնքների ներկայացուցիչներ: Ոստիկանությունը միջամտել է անկարգության մասնակիցներին ցրելու համար:
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքերով՝ ներկայումս նահանգում իրավիճակը գնահատվում է որպես կրիտիկական, հավանական է անկարգությունների վերսկսում: