Իրանը պատրաստ է պատասխանել իր միջուկային ծրագրին առնչվող ցանկացած հավակնության, անհանգստության և անորոշության: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը՝ փոխանցում է Press TV-ն:
«Իրանն ու ԱԷՄԳ-ն ունեն իրավական թափանցիկ կապեր, որոնք մենք ջանում ենք պահպանել»,- ասել է Մեհմանպարաստը:
Նրա խոսքով՝ բոլոր խնդիրները, որոնք առկա են Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ, վերաբերում են հնարավոր ապագա գործունեությանը:
«Նախկինում մենք պատասխանել ենք բոլոր հավակնություններին և մտահոգություններին»,- ասել է նա՝ հավելելով, որ Իրանը պահպանում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի դրույթները:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպան Ալի Ասգար Սոլթանիեն հայտարարել է, որ իրանական կողմը ԱԷՄԳ-ի ներկայացուցիչների հետ միջուկային հարցի շուրջ բանակցություններ կանցկացնի փետրվարի 13-ին՝ չորեքշաբթի:
Սոլթանիեի խոսքով՝ բանակցությունների 9-րդ փուլը տեղի կունենա Թեհրանում:








































