«Սանթոս»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը կարծում է, որ կան ֆուտբոլիստներ, որոց հետ ինքը դեռ չի կարող համեմատվել:
Նեյմարն առանձնացրել է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիին, Չավիին, Անդրես Ինյեստային ու Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին:
«Այս ֆուտբոլիստներն այլ մոլորակից են: Նրանք օրինակելի են ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Իսկ մենք աշխատում ենք բարելավել խաղային որակներն ու հասնել նրանց մակարդակին»,- հայտարարել է Նեյմարը:









































