Tuesday, 23 06 2026
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը

Կարապետ Ռուբինյանն առաջարկում է Երևանում ընտրել «ինդիկատորային» ընտրական տեղամասեր. Facebook

ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կարծում եմ ակնհայտ է, որ Սերժը այս անգամ էլ առանց ընտրակեղծարարության և իշխանական ռեսուրսի ապօրինի գործադրման չի կարող պահել իր ոչուփուչ իշխանությունը: Ուրեմն գործի է դրվելու ողջ ստոր զինանոցը:

Ի՞նչ ունի դրան հակադրելու քաղաքացիական հասարակությունը, կամ վարկանիշով ամենաիրական նրա մրցակիցը` Րաֆֆին: Ի՞նչպիսի հետընտրական զարգացումներ են հնարավոր: Ո՞նց անենք, որ այս անգամ բանտերում հայտնվեն ոչ թե իրենց ձայնին տեր կանգնել փորձող հարյուրավոր անմեղ մարդիկ, այլ ընտրակեղծարարները: Ինչպես խուսափենք նոր արյունահեղությունից ու չվտանգենք երկիրը: Այս հարցերը շատերիս են հուզում:

Օրենսդրության առումով չկան այնպիսի էական փոփոխություններ, որոնք հույս կտային, որ ինչ-որ չափով կարգելափակեն ընտրախախտումների հայտնի ձևերը: Չհաջողվեց հասնել ո՜չ ընտրության մասնակիցների ցուցակները ընտրությունից հետո հրապարակելու, ո՜չ մատը թանաքոտելու, ոչ արտասահմանում քվեարկելու պահանջների կատարմանը:

Հանձնաժողովներում ներկայության առումով, թեև 2008-ի հետ համեմատած Ժառանգությունը սեփական տեղերից բացի կարող է մասամբ հույս դնել ՀԱԿ-ի և Դաշնակցության ներկայացուցիչների վրա, չեմ կարծում, որ դա էականորեն կփոխի իրադրությունը, մանավանդ, գիտենք, որ հիմնական կեղծարարությունն ու ուղղորդումը դրսում է լինելու:

Ինչ կա հակադրելու դրսո՞ւմ: Ցավոք ոչ մի նոր բան: Էլի լրագրողները կարձանագրեն ընտրողներին տեղամասեր քշող երթուղայինների համարները, էլի կնկարեն ցուցակները ձեռքներին մարդկանց հետ քչփչացող ու փող բաժանող չեբուռաշկեքին: Բանի տեղ դնողն ո՞վ է:

Այս քանի օրը հա ինչ-որ ոչ տրիվիալ լուծումներ եմ փնտրում: Եկա եզրակացության, որ թե՜ հասարակության, թե՜ դիտորդների համար, պետք է ՄԻՆՉԵՎ ընտրությունները ինչ-որ առավելագույն վստահություն ներշնչող ձևով առձանագրել սպասվող քվերակությունների իրական արդյունքը: Նորմալ, ադիբեկյանազերծ հասարակություններում դա կատարվում է անկախ սոց. հարցումների միջոցով և վերջնական արդյունքը միայն շատ արտառոց ու բացատրելի դեպքերում կարող է էապես շեղված լինել: Լավ բա մենք ի՞նչ անենք:

Մի բան մտածեցի ու գրեցի օրերս ՖԲ-ում և չնայած ընկերներս ինձ իդեալիստ անվանեցին հիմա, զուտ որպես մտածելու նյութ, ամբողջությամբ մեջբերում եմ այստեղ:

«Իդեալական ընտրությունների և օրինախախտումները ոչ իր հրահանգով ու իրեն ոչ անհրաժեշտ լինելու մասին ճամարտակող թեկնածու Սերժ Սարգսյանին կոնկրետ առաջարկ եմ անում:

Ի ապացույց իր ասածների, համաձայնեցնելով մյուս թեկնածուների հետ, Երևանում ընտրում ենք մեկ կամ ավելի` «ինդիկատորային» ընտրական տեղամասեր, որտեղ, ընդհանուր համաձայնությամբ.

ա. ս.թ. փետրվարի 12-ից սկսած փակվում և վերացվում են բոլոր թեկնածուների բոլոր նախընտրական շտաբերն ու ենթաշտաբերը (Բոլորս գիտենք, որ դրանք հենց ընտրակաշառքի բաժանման ստրուկտուրաներ են ձեր համար);

բ. արգելվում է ընտրության օրը ընտրողներին կազմակերպված խմբերով, ոտքով կամ մեքենաներով ընտրատեղամաս բերելը (փողն այդպես են բաժանում ու այդպես եք ուղղորդում քվեարկությունը);

գ. ընտրության և դրան հաջորդող օրը կազմակերպվում է ամբողջ ընտրական պրոցեսի տեսաձայնագրում և առցանց հեռարձակում, ինչպես նաև ընտրատեղամասի մուտքի և շրջակայքի տեսաձայնագրում;

դ. ընտրություններին չմասնակցող և թեկնածուներից ոչ մեկին չսատարող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից (օրինակ Արամ Մանուկյան, Արմեն Ռուստամյան, Նաիրա Զոհրաբյան և Տիգրան Խզմալյան կազմով) ստեղծվում է տեղամասի տարածքում ընտրությունների օրինականությունը ապահովող ժամանակավոր խումբ, որի մեջ Սերժ Սարգսյանը, իր ընտրությամբ կոոպտացնում է մեկական բարձրաստիճան ներկայացուցիչ ԱԱԾ-ից և Ոստիկանությունից:

Խմբի առջև խնդիր է դրվում.

ա. բնակչության, թեկնածուների շտաբերի, ինչպես նաև տարածքային ԱԱԾ և ոստիկանության տվյալների հիման վրա, կազմել պոտենցիալ ընտրակաշառատուների ցուցակ և պրոֆիլակտիկ-կանխարգելիչ աշխատանք տանել նրանց հետ;

բ. բացառել ընտրության օրը ընտրողներին կազմակերպված խմբերով, ոտքով կամ մեքենաներով ընտրատեղամաս բերելը, ինչի նպատակով ընտրության օրը խմբի տրամադրության տակ կդրվի 1-2 ճանապարհային ոստիկանների պարեկախումբ և 1-2 այլ ոստիկանների օպերատիվ խումբ;

գ. բացառել ընտրության օրը տեղամասի մոտ և շրջակայքում ընտրողներին ուղղորդելու փորձերը, բացահայտել և ոստիկանության ուժերով ձերբակալել ընտրատեղամասի տարածքում կամ այլուր ընտրակաշառք բաժանողներին;

Թեկնածուները համատեղ դիմում են դիտորդական առաքելությունների ղեկավարներին, մամուլին` տվյալ տեղամասի ընտրությունների ընթացքը առանձնակի ուշադրության կենտրոնում պահելու և բոլոր խախտումների մասին արագ ահազանգելու խնդրանքով:

Եվ վերջինը ու ամենակարևորը: Եթե քվերակության արդյունքները ամփոփելուց հետո պարզվի որ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրություններում, բայց պարտվել է ինդիկատորային տեղամաս(եր)ում ու, ասենք, 15 տոկոսից ավելի շեղում կա` համեմատած Երևանի այլ տեղամասերի միջինացված թվերի հետ, ապա նա պարտավորվում է հրաժարական տալ և չմասնակցել նոր ընտրություններին: Հակառակ դեպքում, մյուս թեկնածուները պարտավորվում են անվերապահորեն ընդունել Սարգսյանի հաղթանակը և շնորհավորել նրան»:

Բայց սա մինչև ընտրությունները ռեյտինգներն արժանահավատորեն արձանագրելու մասին չէ` մեկ այլ և, հաշվի առնելով իրավիճակը, ոչ իրագործելի տարբերակ է:

Հիմա մեկ այլ տարբերակ, որը կպահանջի քաղաքացիական մեկ կամ մի քանի խմբերի արագ ներգրավում և որն իրագործելու համար պետք չէ թեկնածուներից ոչ մեկի համաձայնությունը:

Առավելագույն չեզոք, բայց ազնիվ ու անկաշառ լինելու համարում ունեցող քաղաքական ակտիվիստներից, ու այլ հայտնի մարդկանցից (մտավորական չգրեցի, որ չծիծաղեք), ստեղծվում է հասարակական ընտրական հանձնաժողով(ներ), որոնք մոտակա շաբաթ օրը Երևանի, իսկ եթե ստացվի, նաև այլ քաղաքների մեկ կամ մի քանի բակերում կազմակերպում են նախնական փակ, գաղտնի քվեարկություն` Ընտրական օրենսգրքի առավելագույն հնարավոր դրույթների կիրառմամբ: Նախագահի թեկնածուներին կառաջարկվի և իրավունք կտրվի դիտորդներ գործուղել այդ հանձնաժողովներ: Լրագրողներին կխնդրենք լուսաբանել միջոցառումը ծայրից ծայր: Իսկ արտասահմանցի դիտորդներին ուղղակի խեղդելով պետք է ներգրավել միջոցառմանը:

Ի՞նչ կունենանք արդյունքում: Գործը հաջող կազմակերպելու դեպքում կունենանք հասարակությանը և դիտորդներին և նրանց գործուղած կազմակերպություններին ու երկրներին հավատ ներշնչող նախնական արդյունքներ, որց էական շեղումները միանգամից կահազանգեն կեղծիքների մասին և ի վերջո, էապես կզսպեն 80, 90, 100 խփել ցանկացողի ախորժակը:
Ժամանակը քիչ է: Սպասում եմ քաղաքական ակտիվիստների շահագրգիռ քննարկմանը և գործողություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում