Զենքի և տեխնոլոգիական ենթակառույցների մշակման Իսրայելի աշխատակազմը (MAFAT) հաջողությամբ ավարտել է նոր` David’s Sling ՀՀՊ համակարգի փորձարկումը: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը:
David’s Sling-ը «որսի» ինովացիոն համակարգ է համարվում:
Ամերիկյան հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ միասին անցկացված փորձարկումների ընթացքում ստուգվել են համակարգի բոլոր բաղադրիչ տարրերի գործառույթները:
Պաշտպանության նախարարությունում նշել են, որ այս հաջողությունը բանալի է դեպի եզրափակիչ փորձարկում: