Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Անդրիաս Ղուկասյանի «անալիզներն» անալիզի չեն ենթարկվում

Երեկ լրացավ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 22-րդ օրը: Նա ոչ միայն հանդիպում ունեցավ լրագրողների հետ, այլև, ինչպես ավելի վաղ էր տեղեկացրել, արյան անալիզներ հանձնեց՝ հանրությանն իր առողջական վիճակի մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու համար:

Հաշվի առնելով օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հայտարարությունն առ այն, որ նախարարությունը պարտավոր է ուսումնասիրել և գնահատել ՀՀ նախագահի թեկնածուի առողջական վիճակն ու թեկնածուին տեղեկացնել, թե հնարավոր բարդացումների դեպքում ինչ միջամտություններ կարող են լինել, ենթադրվում էր, որ, թեև նախագահի թեկնածուն չէր ընդունել համալիր ստուգում անցնելու նախարարի առաջարկը, արյան և այլ անալիզներ նա կհանձնի նաև նախարարության կողմից նշանակված բժշկական բրիգադին։

Թեև ավելի վաղ Անդրիաս Ղուկասյանի մամլո ծառայությունը հետևյալ հայտարարությունն էր տարածել․ «Քննարկելով խնդիրը Անդրիաս Ղուկասյանի բժիշկների հետ` որոշել ենք` Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ` չլքելով հացադուլի վայրը: Այդ հետազոտությունների արդյունքում, եթե ակնհայտ դառնա անհրաժեշտ լրացուցիչ բժշկական ստուգումների անցկացումը, ապա դրա վերաբերյալ կընդունվի հավելյալ որոշում»: Այսօր առավոտյան հենց այդպես էլ եղել է, սակայն Անդրիաս Ղուկասյանից արյան և այլ անալիզներ վերցրել է իր ընտանիքի կողմից վստահելի համարվող բժշկական կազմակերպությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանն, ով երեկ առավոտյան այդ ժամին եղել էր Անդրիաս Ղուկասյանի հացադուլի վայրում և կես ժամից ավելի զրուցել նրա հետ, առաջարկել իր օգնությունն արյան անալիզ հանձնելու համար, հորդորել համալիր ստուգում անցնել առողջական հետագա բարդություններից խուսափելու նպատակով, ընտրությունն, իհարկե, թողնելով Անդրիաս Ղուկասյանին։ «Մենք զրուցում էինք, երբ լաբորատորիայի աշխատակցուհին (լաբարանտկան) եկավ, սպասեց դրսում, մենք Անդրիաս Ղուկասյանի հետ զրուցեցինք, ավարտեցինք, պալատկայից դուրս եկանք, հետո նրանք մտան վերցնելու արյունը, մենք արյուն վերցնելու ժամանակ ներկա չենք եղել, իսկ երեկոյան պատասխանը եղավ: Իրենք, ում տրամադրել էին արդյունքը, անալիզի պատասխանի երկու օրինակ էր պատրաստել, որոնցից մեկը՝ տրամադրել մեզ»,- նշեց փոխնախարարը: Անդրադառնալով անալիզի պատասխանին՝ նա ասաց, որ վիճակը շատ ավելի լավ է, քան կարելի էր սպասել: Ըստ նրա՝ շեղումներ կան, իհարկե՝ և մեզի, և արյան անալիզի մեջ: Թեև, փոխնախարարի որակմամբ, դրանք «կատաստրոֆիկ չեն»:

Անդրիաս Ղուկասյանի՝ շատերին անհանգստացնող առույգությունն այս օրերին փոխնախարարը բացատրեց այն հանգամանքով, որ թեկնածուն ջահել է, առողջ է եղել, որևէ հիվանդություն չի ունեցել,առողջ օրգանիզմ է, պարզապես փոքր-ինչ հյուծված է, ութ-ինը կգ քաշ է կորցրել։ «Ինձ համար ևս զարմանալի է, որ առույգ է մնացել»,- ասաց Հայկ Դարբինյանը՝ հավելելով, որ չէին կարող այնպիսի անալիզ անել, որ պարզեն, թե այլ նյութ ընդունե՞լ է, թե՞ ոչ։ Նրա խոսքերով՝ իրենց խնդիրն է, որպեսզի հետևեն մարդկանց առողջությանն այս դեպքում, փորձաքննություն չեն իրականացնում՝ կերե՞լ է հաց, թե՞ ոչ: Թեև փոխնախարարն ասաց, որ որևէ կասկած չունի, որ թեկնածուն «մաքուր» հացադուլ է անում:

Անդրիաս Ղուկասյանի շտաբի պետ Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, թե ինչու չեն վստահել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին: «Մենք միանշանակ փորձում ենք մեզ համար ամեն ինչ պարզ ունենալու համար կատարել անալիզ։ Միանշանակ է, որ վստահությունը բարձր չէ, եթե բարձր լիներ, ավելի շուտ Անդրիասն ընդառաջ կգնար նախարարության առաջարկներին»,- հստակեցրեց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ արյան անալիզը վերցրել է Անդրիաս Ղուկասյանի ընտանիքի կողմից վստահելի բժշկական ծառայությունը, չմանրամասնելով՝ կոնկրետ ինչ ծառայության կամ հաստատության մասին է խոսքը: Ա․ Գրիգորյանի հավաստիացմամբ՝ երկու անգամ արյան անալիզ վերցնելու խնդիր չի եղել, մեկ անգամ վերցրել են ու նմուշը բաժանել երկու տեղ՝ տրամադրելով նաև ՀՀ առողջապահության նախարարությանը կից հաստատությանը: Հետաքրքրական է այն, որ փոխնախարարը նշել էր, որ իրենց տրամադրվել է անալիզի պատասխանը, իրենք արյան հետ որևէ առնչություն չեն ունեցել:

Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առույգությունը, գիտակցությունը, լրագրողներին տված հարցազրույցների ինտենսիվությունը զարմանալի է բժիշկների համար: Նրանցից ոմանց հետ զրույցների ընթացքում պարզ է դառնում, որ հացադուլն առաջին 10-15 օրը համեմատաբար հեշտ է անցնում, բայց հաջորդող օրերի ընթացքում օրգանիզմում կարող են անդառնալի փոփոխություններ տեղի ունենալ՝ մարդուն հասցնելով ինքնազգացողության վատացման, գիտակցության կորստի, թուլության:

Տեղեկացնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ է այցելել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրա արյան և մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո։ Նախարարի առաջին տեղակալը, մտահոգված լինելով Անդրիաս Ղուկասյանի նույն օրն առավոտյան վերցված արյան և մեզի լաբորատոր հետազոտությամբ արձանագրված որոշակի շեղումներով, կրկին անգամ հորդորել է համաձայնել իր ընտրությամբ որևէ բուժհաստատությունում կարճ ժամանակաընթացքում լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ անցնել։

ՀՀ նախագահի թեկնածուն խոստացել է այսօր մինչև ժամը 11-ը հայտնել իր որոշման մասին։

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում