Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Մյունխենի «Բավարիա»-ի և Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք է ստացել:
Ալաբան վնասվածք է ստացել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում 22-ամյա պաշտպանը սուր ցավ է զգացել ծնկի հատվածում և ստիպված էր փոխարինվել:
Չի բացառվում, որ Ալաբան ծնկի խաչաձև կապանների մասնակի կտրվածք է ստացել: Նա կարող է շարքից դուրս մնալ 6-8 շաբաթով: Այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որից հետո հայտնի կդառնա վերականգնման հստակ ժամկետը:
«Շատ սուր ցավ եմ զգում: Գրեթե չեմ կարողանում քայլել ու չեմ հասկանում՝ որն է պատճառը»,- հայտարարել է Ալաբան:








































