Հյուսիսային Կորեան պաշտոնապես հայտարարել է, որ հաջող միջուկային փորձարկում է իրականացրել: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ՄԱԿ Անվտանգության խորհրդի դիվանագետները հաստատել են, որ Հյուսիսային Կորեայի հյուսիսում ստորգետնյա ցնցումները միջուկային զենքի փորձարկում են եղել:
Գործակալությունը, վկայակոչելով հարավկորեական ԶԼՄ-ներին, հաղորդում է, որ երեքշաբթի Հարավային Կորեան ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ է հրավիրել Հյուսիսային Կորեայում միջուկային փորձարկման կապակցությամբ:
Ինչպես ակնկալվում է, հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ ժամը 14.00-ին (Երևանի ժամանակով ժամը 18.00-ին):
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երեքշաբթի առավոտյան ստորգետնյա ցնոցումներ է ֆիքսել Հյուսիսային Կորեայի տարածքում՝ միջուկային փորձարկումների զորավարժարանի մոտ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժի հզորությունը կազմել է 4.9 մագնիտուդ։







































