Իսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն չի անհանգստանում ընկերական խաղում Հոլանդիայի հավաքականից կրած պարտության պատճառով:
«Ընկերական հանդիպումներում պարտություն կրելուց հետո մենք տիտղոսներ ենք նվաճել: Հոլանդիայի հավաքականի դեմ վատ չխաղացինք: Պարզապես, հատուցեցինք առաջին խաղակեսում թույլ տված երկու սխալների համար:
Մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները լավ էինք խաղում: Այժմ մենք կատարելագործում ենք մեր խաղը: Պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղային որակները»,- Marca-ն մեջբերում է Պիկեի խոսքերը:







































