Sunday, 05 05 2024
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները շարունակում են քայլերթը

Ստեփան Զաքարյան՝ «Կուսակցությունն ամուսնություն չէ». մամուլ

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունները դադարելուց հետո խորհրդի նախագահի պարտավորությունները ժամանակավորապես դրված են խորհրդի նախագահի տեդակսվ, ՀԺԿ նախկին քարտուղար Ստեփան Զաքարյանի վրա: Երեկ «ժողովուրդ»-ը փորձեց Զաքարյանից պարզել, թե հնարավոր է՝ ինքը դառնա խորհրդի նախագահ:

Պարոն Զաքարյան, այժմ քննարկվում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ապագա նախագահի հարցը: Դուք առաջադրվելո՞ւ եք:

– Նախ՝ ես ասեմ, որ շատերը սխալվում են, որովհետև օրենքը չգիտեն: Նախ՝ պետք է խորհրդի անդամների մրցույթը կայանա: Խորհուրդը կազմված է 5 հոգուց: Հիմա Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը որ լրացավ, մի տեղ ազատվեց: Ըստ օրենքի՝ փետրվարի 17-ին՝ ժամը 12:00-ին, կավարտվի խորհրդի անդամ դառնալու համար ներկայացվելիք դիմումներն ընդունելու ժամկետը: Երբ որ այդ բացը լրանա, նոր խորհրդի 5 անդամները կընտրեն խորհրդի նախագահին: Հիմա երբ մենք որոշենք խորհրդի նիստ անել և ընտրել, այդ ժամանակ էլ պարզ կլինի:

– Տեղեկություններ են շրջանառվում, որ Հանրային հեռուստաընկերությունում լարված վիճակ է…

– Համաձայն չեմ: Նշվում է նաև, որ անկայուն իրավիճակ է ստեղծվել, բայց այդպես չէ: Ինչպես Հ1-ի եթերը կա, նույն կերպ շարունակվում է: Այդպիսի փոփոխություններ չկան:

Եթերում դա չի երևում, բայց ներսում իսկապես լարված իրավիճակ է…

– Դե հիմա ինչ ասես չեն ասում: Ես չեմ հասկանում, թե ինչն է լրատվամիջոցների համար անհասկանալի: Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, նա էլ իրավունք չունի ղեկավարելու: Իսկ խորհրդի նախագահը նախ և առաջ խորհրդի անդամ է, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, օրենքով այս հարցը կլուծվի:

– Լավ Դուք, լինելով նախկին ՀԺԿ անդամ, մշտապես ամբիոններից քննադատել եք իշխանություններին, հատկապես ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գործունեությունը: Ինչպե՞ս պատահեց, որ լինելով կարկառուն ընդդիմադիր՝ այսօր պաշտպանում եք իշխանության շահերը:

-Ես հիմա քաղաքական հարցերի չեմ պատասխանի, որովհետև ես հիմա մի հիմնարկի պաշտոնակատար եմ, որը պարտավոր է չեզոք լինել:

Մամուլը բազմաթիվ անգամ գրել է, որ Դուք դավաճանել եք հարազատ կուսակցության ղեկավարին: Նախկինում մշտապես քննադատել եք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «իշխանությունը»: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այսօրվա Ձեր պահվածքը:

-Նախ՝ ամեն ինչ աղավաղվում է, ես չեմ կարծում, որ մարդ պետք է… նախ՝ երբ ես պատգամավոր եմ դարձել, ես ՀԺԿ անդամ չեմ եղել, ասեմ դա: Եվ այդ դավաճանությունը ես չգիտեմ, էլի՛… կուսակցությունն ամուսնություն չէ, էլի՛:

– Բայց Դուք միշտ աչքի եք ընկել Ձեր ընդդիմադիր հայացքներով ինչպե՞ս է ստացվել, որ այսօր իշխանությանն եք սատարում:

– Բայց ինչո՞ւ պետք է մարդը միշտ ընդդիմադիր լինի: Այսինքն՝ ինչ ուզում է լինի, դու պետք է նույն բա՞նը ասես, չեմ հասկանում: Եթե ինչ-որ բան փոխվում է, դու պետք է միշտ նո՞ւյնը ասես: Ես կարծում եմ՝ մեր ընդդիմության ընդհանրապես էս իրավիճակը հենց դրանով է պայմանավորված, որ ընդդիմությունը չի փոխվել: Ինչ ասում էր, 20 տարի է՝  նույն բանն է ասում: Տենց չի լինում:

Նշեցիք, որ «ինչ-որ բան փոխվում է», իսկ ի՞նչ է փոխվել:

– Դե հիմա ես չեմ ուզում այդ մասին խոսել: Ես ասում եմ հիմա քանի որ ես խորհրդի նախագահի պաշտոնակատարն եմ, և ընտրություններ են, չեմ ուզում անդրադառնալ քաղաքականությանը: Ընտրություններից հետո կարող եմ անդրադառնալ:

Պարոն Զաքարյան, ժամանակին Դուք Սերժ Սարգսյանին մեղադրում էիք նաև հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար…

– Դուք լսե՞լ եք, թե ես ինչ եմ ասել: Ես որևէ անձի հոկտեմբերի 27-ի համար չեմ մեղադրել, կոնկրետ որևէ անձի: Ես նորից եմ կրկնում՝ ես հիմա որևէ բան չեմ ասի, մինչև ընտրությունները չավարտվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում