Թուրինի «Յուվենտուս»-ը ցանկանում է երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի պայմանագրի ժամկետը, վստահեցնում են իտալական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ ըստ նոր պայմանագրի` Ալեգրին «Յուվենտուս»-ում կմնա մինչև 2017 թվականի հունիսը:
Նշվում է նաև, որ «Յուվենտուս»-ը ցանկանում է թիմում պահել նաև կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյին:









































