«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան գովեստի խոսքեր է հղել Իսպանիայի հավաքականում իր թիմակից Իկեր Կասիլյասի հացեին: Դե Խեան նշել է, որ Կասիլյասի տեղն ազգային թիմի մեկնարկային կազմում քննարկման ենթական չէ:
«Կասիլյասը շարունակում է առաջին համարը մնալ հավաքականում: Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա ապագայում:
Պետք է ապրել ներակայով, լավ աշխատել և սպասել մարզչի ընձեռած հնարավորությանը: Բայց հիմա Իսպանիայի հավաքականում Կասիլյասը հավասարը չունի»,- Դե Խեայի խոսքերը մեջբերում է AS-ը:








































