Հետազոտությունները թույլ են տալիս ենթադրել, որ տղամարդիկ կանանցից ավելի լավ են որոնում տեղեկություն Google-ում, գրում է The Telegraph-ը:
Ինչպես նշել է թերթը, որոնողական համակարգերը շատերի համար «գիտելիքի աղբյուր» են:
Որոշ հետազոտությունների համաձայն՝ տղամարդիկ կանանցից ավելի արդյունավետ են կարողանում որոնում կատարել: Որպես օրինակ՝ բերվում է փորձը, որի ժամանակ դպրոցականներին մատչում է տրվել Google-ին, և խնդրել են պարզել, թե ինչպես են միջատները ընտրում իրենց որսին:
Տղաներն ավելի լավ են դրսևորել իրենց տեղեկության ստացման հարցում, որն ուղղակիորեն կապված է խնդրի թեմայի հետ, ու ավելի բարձրորակ տեղեկություն են ստացել՝ կապված թեմայի հետ, գրում է թերթը:
Թերթը մեջբերում է մի շարք այլ հետազոտություններ ու հիշեցնում, որ տեխնոլոգիական ոլորտում կանանց մասնաբաժինը կազմում է ընդամենը 17%:











































