Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդազարյանի նախագահությամբ մերժել է «Ժողովուրդ» օրաթերթի հակընդդեմ հայցը, որով պահանջում էր դատարանից «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ից և լրագրող Սոնա Գրիգորյանից հանել գույքի կալանքը: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը հունվարի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ միջնորդագիր էր ներկայացրել դատարան սույն պահանջով:
Հիշեցնենք, որ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դատի է տվել «Ժողովուրդ» օրաթերթին և լրագրող Ս. Գրիգորյանին ընդհանուր հաշվով պահանջում է 6 միլիոն 200 հազար դրամ գումար:









































