Բազմազավակ մայրը և ակտիվ բարերար Անջելինա Ջոլին հազվադեպ է երևում հասարակական միջոցառումների ժամանակ. դերասանուհին բաց է թողել «Ոսկե գլոբուսը», «Գրեմմին» և BAFTA-ն, բայց դրա փոխարեն անակնկալ ուրախացրել է երկրպագուներին American Society of Cinematographers Awards մրցանակաբաշխության ժամանակ:
Էնջին չի կարողացել բաց թողնել այդ երեկոն, քանի որ նրան հրավիրել են մրցանակ շնորհելու «Արյան և մեղրի երկրում» ֆիլմի օպերատորին՝ Դին Սեմլերին: Այդ ֆիլմը նկարահանել է Անջելինան:
Արարողության ժամանակ Ջոլին հայտնվել է խիստ, բայց չափավոր սեքսուալ Atelier Versace զգեստով և բոլորին գերել է լայն հոլիվուդյան ժպիտով:









































