Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն ցանկանում է, որ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ» մրցապայքարի արդյունքում հաջորդ փուլ դուրս գա բրիտանական թիմը:
«Ես կցանկանայի, որ հաջորդ փուլ անցներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, քանի որ նախկինում հանդես եմ եկել այս ակումբի կազմում: Ամեն պարագայում վերջին շրջանում մադրիդյան ակումբը լավ տեմպ է հավաքել: Պայքարը թեժ է լինելու»,- Goal.com-ը փոխանցում է Պիկեի խոսքերը:






































