Քրիստոֆեր Նոլանի «Ինտերստելլար» ֆիլմն արժանացել է Empire Awards-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին, որը մարտի 29-ին անցկացվել է Լոնդոնում: Ֆանտաստիկ ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ» և «Ռեժիսորական լավագույն աշխատանք» անվանակարգերում, փոխանցում է Variety-ն:
Դրանից բացի, Նոլանը դարձել է հեղինակավոր Empire Inspiration Award մրցանակի դափնեկիր, որը նրան է հանձնել Ջեսիկա Չեսթեյնը: Երկու մյուս հատուկ մրցանակներին՝ Empire Hero Award և Empire Legend Award, որոնք բաշխվել են կինեմատոգրաֆում ունեցած ներդրման համար, համապատասխանաբար արժանացել են «Գահերի խաղը» սերիալի դերասանական կազմն ու դերասան Ռեյֆ Ֆայնսուն:
Լավագույն դերասան է դարձել Էնդի Սերքիսը, իսկ լավագույն դերասանուհի՝ Ռոզամունդ Փայքը:
Empire Awards-ը բաշխվում է արդեն 20-րդ անգամ: Բոլոր անվանակարգերում, բացի կինեմատոգրաֆում ներդրման համար նախատեսված հատուկ մրցանակից, ընտրում են կինոյի մասին Empire ամսագրի ընթերցողները:








































