ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատրաստ է հեռանալ զբաղեցրած պաշտոնից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, եթե ակումբի ղեկավարությունը դժգոհ լինի արդյունքներից:
«ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրիս ժամկետն ավարտվելու է հունիսի վերջին: Սակայն այն նախատեսում է ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորություն, եթե մենք ավարտենք Ֆրանսիայի առաջնությունն առաջատարների եռյակում և հանդես գանք Չեմպիոնների Լիգայում:
Ակումբի ղեկավարների հետ դեռևս բանակցություններ չեմ վարել, բայց եթե նրանք գոհ մնան իմ աշխատանքից, կշարունակենք աշխատել միասին: Եթե ոչ` ես կհեռանամ: Այդ առումով խնդիրներ չեն ծագի»,- ֆրանսիական լրատվամիջոցները մեջբերում են Անչելոտիի խոսքերը:









































