Սուրբ Պետրոսի գահից հրաժարվելուց հետո Բենեդիկտոս 16-րդը որոշ ժամանակ կանցկացնի Կաստել-Գոնդոլֆո ամառային նստավայրում, այնուհետև կապրի մենաստանում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Սուրբ գահի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին:
«Պապը կմեկնի կանանց մենաստան՝ Վատիկանի բլուրի վրա, սակայն ճգնավորության մեջ չի լինի: Նա կօտվի ազատությունից, սակայն, իհարկե, սա արտասովոր իրավիճակ է, տեսնենք, թե ինչպես նա կապրի»,- ասել է Լոմբարդին:
Նա հիշեցրել է, որ Յոզեֆ Ռաթցինգերը, ով այս տարի նշելու է իր 86 ամյակը, բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է իրեն նվիրել գրքեր գրելուն և աստվածաբանությանը:









































