Թել Ավիվում՝ հինեգիպտական բնակավայրի ավերակներում, հնագիտական պեղումների արդյունքում գարեջրի արտադրության համար նախատեսված մոտ 5 000 տարեկան սպասքի բեկորներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RT կայքը:
Կերամիկական գտածոները հայտնաբերվել են գրասենյակային շենքի տակ: Դրանք արտադրվել են Հին Եգիպտոսում կիրառվող միջոցով:
Հնագետները հայտնաբերել են նաև ջրի հետ գարու խառնուրդի հաստ սառած շերտ, որը գարեջուր ստանալու համար թողել են արևի տակ:
«Տեղի մշակույթին պատկանող կերամիկայի հարյուրավոր բեկորների մեջ մենք գտել ենք եգիպտական ավանդույթով պատրաստված խոշոր տարաների մնացորդներ, որոնք օգտագործվել են գարեջուր պատրաստելու համար: Գարեջուրը եղել է եգիպտացիների ազգային խմիչքը և նույնքան կարևոր մթերք, որքան հացը,- պատմել է պեղումների ղեկավար Դիեգո Բարքանը: Եգիպտոսում բոլորն են գարեջուր օգտագործել՝ անկախ սեռից, տարիքից և սոցիալական կարգավիճակից»:
«Գարեջուրը պատրաստել են ջրի և գարու խառնուրդից, որը մասամբ բովվել է և թողնվել արևի տակ՝ խմորվելու: Բույրի համար տարբեր մրգային խտանյութեր են օգտագործվել»,- նշել են Իսրայելի հնագիտության վարչությունում:













































