ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման բացահայտել է ավանդական կորեական կծու նախուտեստի՝ կիմչիի պատրաստման իր բաղադրատոմսը։
Twitter-ի իր միկրոբլոգում Միշելը տեղադրել է պատրաստի կիմչիի մի քանի լուսանկարներ և մեկնաբանել դրանք: Պարզվել է, որ ԱՄՆ նախագահի կինը, ինչպես և կորեացիները, որպես հիմնական բաղադրիչ՝ օգտագործում է չինական կաղամբ, որը կոչվում է նաև «նապա»:
«Անցած շաբաթ մեր սեփական այգուց հավաքել ենք նապա կաղամբ: Այժմ մենք դրանից կիմչի ենք պատրաստում խոհանոցում: Դուք նույնպես կարող եք պատրաստել այն տնային պայմաններում»,- գրել է Միշել Օբաման իր միկրոբլոգում:
Խոհարարները նշել են, որ ավանդական կիմչին ունի վառ կարմիր գույն, ինչը պայմանավորված է դրանում առկա աղացած չիլի կծու պղպեղի շատ քանակությամբ: Այն թթվեցվում է բողկով, ստեպղինով, սխտորով և չորացրած անչոուսով: Հավելում են նաև իմբիր, աղ ու շաքարավազ:
«Նախագահական» կաղամբն ունի թույլ դեղնավուն երանգ, քանի որ պատրաստման ձևը և բաղադրիչները մի փոքր փոփոխված են, որպեսզի կերակրատեսակը չափազանց կծու չլինի:









































