Համացանցում մեծ ժողովրդականություն է վայելում Հնդկաստանում նկարահանված մի հուզիչ տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է մայր փիղը 11 ժամ շարունակ փորձում փրկել փոսում հայտնված իր ձագուկին:
Հայտնի չէ, թե ինչով կվերջանար այդ պատմությունը, եթե օգնության չհասնեին փրկարարները՝ հայտնում է Daily Mail-ը:
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է մայրը փորձում դուրս բերել իր փոքրիկին աղբով լի լքված ջրհորից։







































