Այսօր ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Զանգեր-Սարավան եւ Նոյեմբերյան-Ջուջավան ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի եւ Արագած գյուղի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Սյունիքի եւ Տավուշի մարզերում տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:










































