«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին և նրա ընտանիքն այցելել են «Բարսելոնա»-ի մարզադաշատը` «Կամպ Նոու»-ն:
Իտալացի ֆուտբոլիստը կնոջ, որդու և դստեր հետ լուսանկարվել են կատալոնական ակումբի թանգարանում:
Տոտտիի որդին «Բարսելոնա»-ի և Լիոնել Մեսսիի երկրպագու է: 38-ամյա ֆուտբոլիստը հիանալի հարաբերություններ է պահպանում «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:





































