«Եվրո-2016»-ի ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Վրաստանի ընտրանու դեմ խաղից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դժգոհություն հայտնել երկրպագուների` հանդիպման ժամանակ խաղադաշտ դուրս գալու սովորության վերաբերյալ:
«Եթե անկեղծ լինեմ` ինձ, որպես մարզչի, զայրացնում են խաղադաշտ դուրս եկած երկրպագուները: Այդ երևույթն անընդհատ տեղի է ունենում, բայց այս խաղում նման դրվագներն անչափ շատ էին: Ի վերջո, դա կարող է վտանգավոր լինել ֆուտբոլիստների համար»,- Sport-ը մեջբերում է Լյովի խոսքերը:
Հիշեցնենք, մի խումբ վրացի երկրպագուներ խաղադաշտում են հայտնվել երկրորդ խաղակեսում:






































