«Լիվերպուլ»-ի պաշտպան Գլեն Ջոնսոնը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում: «Բարսելոնա»-ն դիտարկում է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հնարավորությունն այն դեպքում, եթե Դանի Ալվեսն առաջիկա ամռանը հեռանա թիմից: Այդ մասին հայտնում է Sport-ը:
Ջոնսոնի` «Լիվերպուլ»-ի հետ պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015 թվականի հունիսը: Վերջերս պաշտպանն ակնարկել է, որ ցանկանում է ուժերը փորձել այլ առաջնությունում:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ջոնսոնն անցկացրել է 14 հանդիպում, մեկ գոլ է խփել և մեկ դեղին քարտ ստացել:





































