Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հրաժարվում է գահից: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իտալական ANSA գործակալությունը: Լրատվամիջոցը խոստանում է լրացուցիչ տեղեկություններ հայտնել քիչ անց: Հռոմի պապը գահից հրաժարվելու ժամկետ է նշել փետրվարի 28-ը:
Վատիկանում վերջին անգամ նման դեպք արձանագրվել է 1415թ.: Այն ժամանակ գահից հրաժարվել է Գրիգորի 12-րդը:
85-ամյա Բենետիկտոս 16-րդը Հռոմի պապի գահը ստանձնել է 2005թ. ապրիլին: Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվում էր Հռոմի պապի` աթոռից հրաժարվելու մտադրությունը` որպես պատճառ մատնանշելով նրա առողջական վիճակը: Բենեդիկտոս 16-րդը Հռոմի 265-րդ պապն էր: Նա պաշտոնն ստանձնելու պահին ամենատարեցն էր 1730թ. պապ ընտրված Կլիմենտ 12-րդից հետո:











































