Ֆրանսիական Ալպերում կործանված ուղևորատար Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լուբիցը, աղետից ոչ շատ առաջ տեսողության հետ կապված խնդրի պատճառով դիմել է բժիշկներին: Այս մասին գրում է The New York Times-ը:
Աղբյուրների խոսքերով՝ այդ խնդիրները կարող էին խանգարել Լուբիցին շարունակելու օդաչուի իր կարիերան:
Դեռևս հայտնի չէ՝ որքան լուրջ են եղել այդ խնդիրները, և արդյոք դրանք կապվա՞ծ են եղել Լուբիցի հոգեվիճակի հետ: Սակայն փորձագետները չեն բացառում, որ այդ խնդիրներն ունեցել են հոգեբանական բնույթ:











































