Գիտնականները պարզել են, որ կարմիր գինին կործանարար ազդեցություն ունի ատամի արծնապակու (էմալի) վրա: Ավստրալացի գիտնականները հայտնել են, որ կարմիր գինին կարող է խախտել ատամի էմալի կառուցվածքը:
Նրանց կարծիքով՝ ատամների էմալը հատկապես վնասվում է այն դեպքում, երբ գինին միանգամից կուլ չեն տալիս, այլ երկար «տարուբերում» են բերանում:
Գիտնականները նշում են, որ գինին պարունակում է տարբեր թթուներ, որոնք բացասաբար են ազդում էմալի վրա և կարող են առաջացնել նաև էրոզիայի նշաններ։:









































