Նիգերիայում ընտրատեղամասերի վրա իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ։
Երկրում այսօր անցկացվում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ։
Հայտնի է դարձել նաև, որ հաքերները կոտրել են Ազգային անկախ ընտրական հանձնաժողովի կայքը։
Իշխանություններին ուղղված իրենց ուղերձում նրանք կոչ էին արել ընտրությունների ընթացքում չդիմել կեղծիքների։











































