Շաբաթ օրը Ֆրանսիայի Մարսել քաղաքի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել է, որ կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիթցի գործողությունները որակավորվում են որպես «չկանխամտածված սպանություն»: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Provence պարբերականը:
Հետաքննությամբ ստացված հանցանշանները վկայում են, որ Լուբիթցը Germanwings ավիաընկերությունից թաքցրել է իր առողջական խնդիրները: Մարսելի դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր, որ օդաչուն կասկածվում է օդանավը կանխամտածված ոչնչացնելու մեջ:
«Մենք գրեթե փոխել ենք որակավորումը, ես մտածել եմ այդ մասին, բայց արդյունքում մենք թողել ենք «չկանխամտածված սպանություն» սահմանումը»,- ասել է Ռոբենը:
Նրա խոսքերով՝ Լուբիթցի գործողությունները իրենից ներկայացնում են «ինքնաբերաբար ցանկություն՝ ոչնչացնելու այդ ինքնաթիռը»:









































