Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Նոր մանրամասներ Հայրիկյանի գործի վերաբերյալ

Դատաձգաբանական եզրակացության համաձայն, դեպքի վայրի զննությամբ և տուժող՝ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ 7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության ուղարկված «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

Մամուլի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Քրեական վարույթն իրականացնող մարմինը, նպատակ ունենալով ապահովել քրեական գործով ներգրավված անձանց իրավունքների ու քննության շահերի պաշտպանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ հայտնում է հետևյալը.

Ինչպես արդեն տեղեկացվել էր, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կատարելու կասկածանքով ձերբակալվել էր երկու անձ, որոնցից մեկի բնակարանում հայտնաբերվել էր «Նագան» տեսակի ատրճանակ: Ատրճանակը հայտաբերվել է կասկածյալ Խաչատուր Պողոսյանի կնոջ հայտնած տեղեկությունների հիման վրա: Առգրավված զենքն ուղարկվել էր դատաձգաբանական փորձաքննության:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն արդեն ստացել է փորձագետի եզրակացությունը, որով պարզ է դարձել, որ դեպքի վայրի զննությամբ և տուժող Պարույր Հայրիկյանի վիրահատությամբ մարմնից հայտնաբերված 2 հատ 7,62 մմ տրամաչափի գնդակներն արձակվել են դատաձգաբանական փորձաքննության ուղարկված «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակից:

Նախաքննությունը շարունակվում է, դրա ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար կտրամադրվի հանրությանը:

Ինչ վերաբերում է իրականացվող նախաքննության ոչ լիարժեքության վերաբերյալ շրջանառվող լուրերին, ապա հայտնում ենք, որ քննության առաջին իսկ օրից կիրառվել և կիրառվում են օրենքով նախատեսված մատչելի և անհրաժեշտ բոլոր միջոցները դեպքի յուրաքանչյուր հանգամանք անվերապահ հաստատելու համար: Հավաստիացնում ենք, որ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում կստուգվի ցանկացած ողջամիտ կասկած կամ կքննարկվի ամեն մի պահանջ, որը կբխի գործի համակողմանի և օբյեկտիվ քննության շահերից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում