Գիտնականները հայտարարել են, որ մարդկանց առողջության համար բավարար է ընդամենը 151 անուն դեղ՝ հայտնում է direct-press.ru-ն: Ֆրանսիական Բոբինյի կլինիկայի բժիշկները պատրաստել են դեղերի ցուցակը, որոնք բավարար են հայտնի հիվանդությունների մեծ մասի բուժման համար:
Ցուցակը ներառում է 151 անուն:
Մեր օրերում ժամանակակից դեղագիտությունը հաշվում է մոտ 5000 դեղամիջոց, որոնք հասանելի են դեղատնային ցանցերում և վաճառվում են 15.000 ձևերով ու անուններով: Սակայն ֆրանսիացի բժիշկները համակարծիք են, որ հիմնական գործընթացների և պաթոլոգիաների կանխարգելման համար մեծահասակ հիվանդների համար հարյուրավոր անգամներ ավելի քիչ միջոցներ են պահանջվում, քան մեզ առաջարկում են տարբեր արտադրողներ: Հետազոտողները նշում են, որ այդ ցուցակը չի վերաբերում հազվագյուտ հիվանդություններին և հատուկ պատվաստումներին:
Արդյունքները ստացվել են բժիշկ-թերապևտների աշխատանքի արդյունքներով: Վկայակոչելով սեփական փորձը, գիտական գրականությունը, լավ պրակտիկան և ընտրության ռացիոնալությունը՝ գիտնականները նշել են 151 անուն դեղ, որոնք անհրաժեշտեն հիվանդությունների 95%-ի բուժման համար:
Նրանք կարծում են, որ ստացված տվյալները կօգնեն դուրս մղել «ավելորդ» դեղերը, քանի որ մարկետոլոգները հաճախ տասնյակ տարբեր անունների ներքո վաճառում են միևնույն դեղամիջոցը:







































