Բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել՝ կապված արքայազն Ուիլյամի ապագա երեխայի անվան ու սեռի հետ։ Այս մասին հայտնում է E!Online-ը։ Տոտալիզատորը մեկնարկել է մասնավորապես Ladbrokes կայքում։
Ինչպես հայտնում է վեբ ռեսուրսը, խաղադրույքներ կատարողների մեծ մասը կարծում է, որ երեխան, որի ծնունդը սպասվում է ապրիլի կեսին կամ վերջին, կլինի աղջիկ։ Խաղադրույք կատարողները կարծում են, որ աղջկան կանվանեն Ուիլյամի տատի՝ Էլիզաբեթ II թագուհու պատվին։ Կարծիքներ կան նաև, որ աղջկան կանվանեն Շարլոտ, Ալեքսանդրա կամ Վիկտորյա։
Խաղացողները, ովքեր կարծում են, թե Ուիլյամն ու Քեյթը տղա կունենան, խաղադրույք են կատարել Ալբերտ և Ջեյմս անունների վրա։
Ազարտային խաղերի երկրպագուները փորձում են գումար աշխատել՝ գուշակելով նաև զգեստի գույնը, որով Քեյթն առաջին անգամ ծննդաբերությունից հետո կերևա հանրութանը։ Մեծ մասը կարծում է, որ Քեյթի զգեստը կլինի կապույտ։











































