Այսօր վաղ առավոտյան` 04.50-ին, ԱԻՆ-ը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի կիսանկուղային հարկում գտնվող «Անտառային ձայներ» խանութում:
ԱԻՆ լրատվականից հաղորդում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եվ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.22-ին, մարվել`05.36-ին:
Այրվել է խանութի պատը` 12 քմ մակերեսով, դարսակներ, առաստաղը` 15 քմ մակերեսով: Ծխախեղդ են եղել թռչուններ:








































