Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկանում է ձեռք բերել «Օսասունա»-ի 18-ամյա դարպասապահ Յոկին Էսկիետայի տրանսֆերը, վստահեցնում են իսպանական լրատվամիջոցները:
«Կապտանռնագույններ»-ը ցանկանում են երկարաժամկետ պայմանագիր կնքել երիտասարդ դարպասապահի հետ: Վերջինս պայմանագիր կնքելու դեպքում հանդես կգա «Բարսելոնա» Բ-ում:
Հաղորդվում է, որ «Բարսելոնա»-ն երիտասարդ դարպասապահի տրանսֆերի համար կվճարի 1-1,5 մլն եվրո:




































