Հնդկաստանում ծրագրվում է նկարահանել «Գահերի խաղը» նախագծի մոտիվներով սերիալ, հայտնում է The Indian Express-ը:
Սերիալի գործողությունները տեղի կունենան 1857-ին` Հնդկական ապստամբության ժամանակ: Սերիալի գլխավոր հերոսները կկրկնօրինակեն «Գահերի խաղի» գլխավոր հերոսներին:
Այսպես` Դայեներիսին` վիշապների մորը (Էմիլիա Կլարկ), կմարմնավորի դերասանուհի Սակաշի Տանվարը, իսկ հնդկական տարբերակի Սերսեա Լանիստերի դերը բաժին կհասնի Անիտա Հասանանդանին:
Սերիալի թողարկմամբ կզբաղվի Sony Entertainment Television-ը:




































