Հռոմի պապ Ֆրանցիսկոսն անօթևաններին ողջունել է Սիքստինյան կապելլայում և հավաստիացրել, որ վատիկանյան թանգարանների դռները միշտ բաց են նրանց առջև: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի երեկոյան անօթևանների 150-հոգանոց խումբը էքսկուրսիա է կատարել աշխարհահռչակ վատիկանյան թանգարաններում՝ Սուրբ գահի էլեմոզինարիայի լեհ արքեպիսկոպոս Կոնրադ Կրաևսկու նախաձեռնությամբ: Բոլորի համար անսպասելիորեն Սիքստինյան կապելլա այցի ժամանակ էքսկուրսիայի մասնակիցների առջև երևացել է Հռոմի պապը, որը ողջունել և օրհնել է նրանց:
«Բարի գալուստ: Սա բոլորի տունն է, սա ձեր տունն է: Նրա դռները միշտ բաց են բոլորի առջև»,- ասել է Պապը և խնդրել աղոթել իր համար: «Ինձ պետք են այնպիսի մարդկանց աղոթքները, ինչպիսին դուք եք»,- նշել է Ֆրանցիսկոսը, որը 20 րոպե ակտիվորեն շփվել է այցելուների հետ:
Թանգարանի սրճարանում ընթրիքից հետո անօթևանները հիացմունքով լրագրողներին պատմել են Հռոմի պապի հետ իրենց հանդիպման մասին: Ընդ որում, նրանցից ոմանք իրավիճակի լավ ընկալում են ցուցաբերել:
Այսպես, 65-ամյա նեապոլցի Ատոնիո անունով չունևորը նկատել է. «Ֆրանցիսկոսն այնպիսի ժեստերով, ինչպիսին է մեզ հետ հանդիպումը, ուզում է փոխել եկեղեցին: Բայց եկեղեցին դեռ չի փոխվում, այնպես որ՝ դեռ երկար ճանապարհ է սպասվում»:










































