Նիդերլանդներում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են եղել: Ամենաշատը տուժել է երկրի հյուսիսը, հայտնում է RT կայքը: Էներգամատակարարող ընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառը գծերի գերծանրաբեռնվածությունն է, հայտնել են TenneT օպերատոր ընկերության ներկայացուցիչները:
Անջատումներ են եղել նաև մայրաքաղաք Ամստերդամում, ներառյալ՝ Սհիփհոլ օդանավակայանի տարածքում: Ներկայումս օդանավակայանն աշխատում է էներգիայի պահուստային աղբյուրներով, ԶԼՄ-ներին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը: Նա նշել է, որ օդանավակայանը չվերթեր է չեղարկում: Բոլոր ժամանող չվերթերը փոխադրվել են տարածաշրջանային օդանավակայաններ:
Twitter-ի օգտատերերը հայտնում են, որ առանց էլեկտրականության են մնացել որոշ հիվանդանոցներ: Հայտնի է նաև, որ Ամստերդամում դադարեցվել է տրանսպորտի որոշ տեսակների երթևեկությունը:











































