Thursday, 02 07 2026
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր

«Հայրիկյանն անբարոյական խաղ է խաղում»

Երեկ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար ՍԴ դիմած ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ եթե առաջիկա 2 օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ինքը պատրաստ է հետ վերցնել դիմումը։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՍԴ դիմումի առարկան բացառապես մեկը պետք է լինի՝ խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի, և այդ հիմքով հետաձգել ընտրությունները, իսկ մնացածն, ըստ սահմանադրագետի, մանկապարտեզային անլուրջ հայտարարություններ են: Նրա խոսքերով՝ խնդիրը մեզանում այն է, որ ընդհանրապես և՛ հասարակության, և՛ քաղաքական գործիչների մակարդակն այնպիսին է, որ պրոցեսներն իրավական նորմերով չեն կարգավորվում: «Քանի որ մեր Սահմանադրությունն այդ խնդիրներին համապարփակ լուծում չի տալիս, ով ինչ ինքնաստեղծագործություն ասես մոգոնում է, իսկ Հայրիկյանի հայտարարությունը մանկապարտեզի մակարդակի հայտարարություն է, բայց իհարկե, վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է»,- ասաց Վարդան Այվազյանը՝ հավելելով, որ մինչև ՍԴ-ի քննարկելը, նա կարող է հետ վերցնել իր դիմումը։ Ըստ նրա՝ այս տեսակ պայման դնելը քաղաքական տհասության դրսևորում է:

Նման պահանջները, ինչպես նաև Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, ըստ սահմանդրագետի, անտրամաբանական, հակասահմանադրական պահանջներ են, սա պայմանավորված է հասարակության ինքնագիտակցության մակարդակով, և «Սահմանադրությունը չպետք է նախատեսի ամեն մի անտրամաբանական, հիմար բան»:

«Պատկերացրեք իրավիճակ, երբ մեզ մոտ, հաշվի առնելով ժողովրդի մակարդակը, ԱԺ բազմաթիվ օրենքներ ընդունվեն՝ փողոցում թքելը արգելելու, բարձր խոսելն արգելելու, աղբը փողոց նետելն արգելելու մասին: Ելնելով քաղաքական կուսակցությունների, գործիչների մակարդակից՝ ոչ մի սահմանադրություն չի կարողանում մանկապարտեզային բաներ կարգավորի, որպեսզի իրենք նման վարքագիծ չդրսևորեն: Հայրիկյանն անբարոյական խաղ է խաղում, որովհետև Սահմանադրության 52-րդ և 100-րդ հոդվածներով՝ նրա կարգավիճակում՝ որպես նախագահի թեկնածուի, ՍԴ-ին բացառապես մեկ պահանջ ունի ներկայացնելու՝ ճանաչել անհաղթահարելի խոչընդոտներ՝ ելնելով իր առողջական վիճակից, բայց երբ ինքն առողջական վիճակը թողնում է մի կողմ ու ինչ-որ միավորման հարցեր է դնում, սա անլրջություն է, ավելին՝ եթե այս տեսակ պահանջներ ներակայացնի ՍԴ, ՍԴ-ն միանշանակ կմերժի նրա դիմումը, եթե անգամ ընդդիմադիրներն էլ չմիավորվեն», -ասաց նա:

Ըստ Վարդան Այվազյանի՝ եթե մարդը Սահմանադրությամբ իրավունք է ստանում, սա դեռ չի նշանակում, որ այդ իրավունքը պետք է շանտաժի միջոցով պարտադիր իրացնել: «Չի հասկանում՝ մարդու իրավունքը ինչ բան է, իրավունքը նրա համար չէ, որ խաղ անես, իրավունքը նրա համար է, որ այն օգտագործես, որ քո իրավունքը այլոց շահերը չոտնահարի, սա է խնդիրը, իսկ նման քաղաքական մանկապարտեզներն, իրոք, պատիվ չեն բերում մեր երկրին և ընդհանրապես քաղաքական գործընթացներին»:

Հարցին, թե արդյո՞ք ամեն կերպ փորձ է արվում վարկաբեկել ընտրական գործընթացը, սահմանադրագետը պատասխանեց, որ քանի որ մրցակցություն, ըստ էության, գոյություն չունի, այսինքն՝ անհավասարների միջև մրցակցություն է, փորձում են ինտրիգ մտնցնել այս գործընթացի մեջ, որ ցույց տան՝ տեսեք, մենք կանք, այսինքն՝ ինքնահաստատվելու խնդիր ունեն: «Զարմանալի է, որ լինելով քաղաքական գործիչներ՝ մինչև հիմա չեն ինքնահաստատվել և դրանով փորձում են ինքնահաստատվել, բայց այս ճանապարհով իրենք իրենց ծաղրուծանակի են ենթարկում և ոչ թե ինքնահաստատվում են»,- նշեց սահմանադրագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում