Շվեյցարիայի դատական իշխանությունները հրաժարվել են վերսկսել Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի դեմ կոռուպցիայի մասին գործը,- հայտնում է BBC-ն:
2012-ի հոկտեմբերին Պակիստանի ֆիսկալ օրգանները կոռուպցիայի մեջ Զարդարիի մեղադրանքով գործի հետաքննությունը չդադարեցնելու խնդրանքով դիմել են Շվեյցարիայի իշխանություններին: Ինքը՝ նախագահը, նոր դատական գործեր սկսելու փորձերն անվանում է քաղաքականապես մոտիվացված: 2003-ին Շվեյցարիայի դատարանը Զարդարիին և նրա կնոջը՝ Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյին, մեղավոր էր ճանաչել 13 մլն դոլար կաշառք վերցնելու համար: Դատարանի որոշումը բողոքարկվել էր:
Պակիստանի արդարադատության նախարար Ֆարուկ Համիդ Նաեկը հաստատել է շվեյցարական իշխանություններից գրավոր պատասխանի ստացումը, որը մտադիր է ինքն անձամբ փոխանցել նախագահին,- նշում է BBC-ին:
Զարդարին կաշառակերության մեղադրանքով Պակիստանում ձերբակալվել է 1996-ին: Բանտում անցկացրել է 8 տարի, հետո մի քանի տարի աքսորված է եղել: 2007-ին Պակիստանի այն ժամանակվա ռազմական ղեկավար գեներալ Փերվեզ Մուշարրաֆը քաղաքական գործիչների համաներում է հայտարարել, նրանց թվում է եղել նաև ներկայիս նախագահը:
2009-ին Պակիստանի Գերագույն դատարանը համաներման մասին դեկրետը հակասահմանադրական է ճանաչել և ֆիսկալ իշխանություններից պահանջել է ներդնել բոլոր ջանքերը ապօրինաբար Պակիստանից դուրս բերված միջոցները վերադարձնելու համար:











































