Արդեն ավելի քան 2 ամիս է, ինչ Բենեդիկտ Քամբերբեթչը ու նրա սիրեցյալը՝ ռեժիսոր Սոֆի Հանթերը, ամուսնացել են: Արարողությունը կայացել էր բրիտանական Ուայթ կղզում՝ հետաքրքրասերների աչքից հեռու: Եվ ահա վերջապես համացանցում է հայտնվել հարսանիքից առաջին լուսանկարը՝ հայտնում է Elle-ը:
Լուսանկարի հեղինակն է հայտնի լուսանկարիչ Էննի Լեյբովիցը: Լուսանկարն իր Instagram-ում հրապարակել էր Valentino նորաձևության տունը:
Դրանում պատկերված է հարսանեկան զգեստի փորձի պահը: Սոֆիի հետ միասին լուսանկարում երևում են Մարիա Գրացիա Կյուրին ու Պիերպաոլո Պիչոլին: